News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի նոր սահմանափակումների համար, որոնք Թուրքիան իրականացնում է  ռուսական գյուղատնտեսական արտադրանքների նկատմամբ։ Մոսկվան չի պատրաստվում «երկրորդ այտը» պարզել: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան լրացուցիչ պահանջներ էր մտցրել Ռուսաստանից գյուղմթերքի ներմուծման համար: Այժմ արտահանողները, որոնք մատակարարում են չմշակված արեւածաղկի ձեթ, եգիպտացորեն, չոր ոլոռ, թեփով բրինձ, արեւածաղկի քուսպ եւ կոշտ ցորեն, ստիպված կլինեն լրացուցիչ հաշիվ ֆակտուրաներ ներկայացնել:

«Չէ որ մենք այդպես չէին նախատեսել, հարկավոր է պարզեցնել մաքսային ռեժիմը, ուստի, եթե այդպես շարունակվի, ապա մենք համապատասխան կերպով կարձագանքենք բանջարեղենի, ցիտրուսի, մանդարինի, նարինջի ներմուծմանը: Դա, ընդհակառակը, կհանգեցնի սրացմանը եւ ոչ թե սահմանափակումների վերացմանը: Մենք կարծում ենք, որ թուրքական շուկան հետաքրքիր է մեզ համար, հեռանկարային, եւ մենք ամեն ինչ անում ենք լարվածությունը թուլացնելու համար: Եվ այդ որոշումներն արդեն այս տարի պետք է կայացվեին»,- ասել է Տկաչովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ