News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ,  հոկտեմբերի 8-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի եւ «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի եւ վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները եւ վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:

Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարեւորել է պայմանագրի ստորագրումը եւ ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման եւ գրավչության բարձրացման համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային...
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ