News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մի խումբ ահաբեկիչներ, որոնք Պետական անվտանգության ծառայության հատուկ ուժերի կողմից այս տարվա հունվարի 31-ին վնասազերծվել էին, պատրաստվում էին հարձակում գործել Միլի Մեջլիսի եւ պատգամավորների մասսայական սպանություն իրականացնել: ՊԱԾ գործողության ընթացքում 4 ահաբեկիչ սպանվել է, մեկը՝ ձերբակալել:

Ըստ Haqqin.az-ի, այս սենսացիոն տեղեկությունը պարունակվում է միակ ողջ մնացած ահաբեկչի՝ 28-ամյա Ֆարիդ Սադիխովի քրեական գործի նյութերում:

Արմատական խմբավորման անդամները ահաբեկչական հարձակումներից հետո պլանավորում էին թաքնվել Գուսարի շրջանի անտառներում: Գողացված թանկարժեք իրերը նրանք պետք էին պահեին Բաքվում, իսկ զենքն ու ռազմամթերքը անտառ տանեին:

Ահաբեկիչների առաջին թիրախը պետք է դառնար Գուսարի շրջանի ոստիկանության բաժինը: Միեւնույն ժամանակ նախատեսվում էր հարձակվել մեկ գործարարի տան եւ առեւտրի կենտրոնի վրա: Խմբի անդամները առաջարկել են հարձակվել հարուստ քաղաքացիների, զինվորական մասերի , ահաբեկչական գործողություններ կազմակերպել Պետական անվտանգության ծառայության եւ ՆԳՆ ակադեմիայում: Ահաբեկիչների հիմնական թիրախները պետք է լինեին պետական հաստատությունները: Դատարանը Ֆարիդ Սադիխովին 11 տարի ազատազրկման է դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ