News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլորը շատ հստակ տեսնում են, թե ինչպես են գնալով ավելի հասցեական դառնում միջազգային միջնորդների հայտարարությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, միշտ չէ, որ Ադրբեջանի անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երեւում է. «Պատահական չէ, որ համանախագահող երկրները շատ հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները կատարելու մասին: Այսինքն Ադրբեջանը հայտնվում է միջազգային ճնշման տակ:

Ադրբեջանը հայտնվել է ճնշման տակ բոլոր պարագաներում. լինի բուն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթաց, լինի իր արհամարհանքը միջազգային հանրության հանդեպ, լինեն իր քայլերը ուղղված նրան, որ այլասերեն նույնիսկ եվրոպական կառույցները: Այսինքն սա մի իրավիճակ է, երբ Ադրբեջանն իրեն խաղից դուրս է դրել եւ ակնհայտ է, որ դա չի կարող անվերջ շարունակվել»:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ երբ 3-4 տարի առաջ Ադրբեջանի լոբբինգի արդյունքում ԵԽ-ում ադրբեջանամետ որոշումներ էին ընդունվում, ակնհայտ էր, որ կաշառելու գործընթացը պետք է հասներ իր տրամաբանական ավարտին, որին ասյօր հասնում է. «Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ի վերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են այս հարցում: Եթե ռազմական գործողություն է սկսվում, դա ապտակ է ՄԱԿ-ի ԱԽ երեք անդամներին: Ադրբեջանը դա գիտակցում է, դրա համար փորձում է ազատվել այդ ձեւաչափից, որը նրան չի հաջողվելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ