News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կառավարությունը պատրաստվում է Եվրոպական դատարան դիմում ներկայացնել տրանսպորտային հարկերի պատճառով, որը պատրաստվում են Գերմանիայում սահմանել 2019 թվականից։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

«Գերմանիայում ճանապարհային հարկը օտարերկրացիների հարկ է։ Գերմանացիներն այն չեն վճարի, քանի որ գերմանացի են, իսկ ավստրիացիները պետք է վճարեն, քանի որ ավստրիացի են։ Մենք դա այդպես չենք թողնի, մենք պայքարում ենք ավստրիացի վարորդների շահերի համար եւ ուզում ենք այնպես անել, որ ավստրիացիներից խոշոր գումարներ չպոկեն։ Այդ պատճառով մենք վճռական ենք տրամադրված եւ հայց ենք ներկայացնելու Եվրոպական դատարան գերմանական տրանսպորտային հարկի դեմ»,– ասել է Ավստրայի տրանսպորտի նախարար Յորգ Լյահթֆրիդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ