News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների ոստիկանությունը չի մասնակցի հակաթմրանյութային գործողությանը, այսպես կոչված, թմրանյութերի դեմ պատերազմի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ով անցյալ տարի նախագահ դառնալուց հետո պատերազմ էր հայտարարել թմրանյութերին, հաղրդում է «Կոմերսանտ»-ը.

Այժմ նման գործողություններ կիրականացնի թմրամիջոցների հակազդեցության հատուկ գործակալությունը: Ըստ ոստիկանության տվյալների `գործողության ժամանակ սպանվել է 3850 մարդ, ովքեր կասկածվում են թմրանյութերի արտադրության եւ դրանք երկրում եւ արտասահմանում տարածելու մեջ:

Դիտորդները կարծում են, որ նախագահի որոշումը ոստիկանությանը լայնածավալ արշավներից ազատելու մասին, ցույց է տալիս, որ նախագահը մտադիր է դիմադրության եւ բռնության ալիքը հանդարտեցնել, որն արդեն հանգեցրել է հասարակության քննադատությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ