Բրիտանական գյուղական փաբը աշխարհում լավագույն ռեստորանն է համարվել ըստ TripAdvisor ճանապարհորդական աղբյուրի: Հաղթողը որոշվել է ընթացիկ տարում կայքում գրախոսականներով, փոխանցում է BBC-ին:
Բրիտանական ռեստորանը առաջին անգամ առաջին տեղ է զբաղեցրել 2012-ին մրցանակի հիմնման պահից:
Black Swan (Սեւ կարապ) փաբը, որն արդեն ունի մեկ միշլենյան աստղ եւ չորս AA Rosette հեղինակավոր մրցանակ, ընտանեկան ռեստորան է, որը գտնվում է Հյուսիսային Յորքշիրի Օլդսթեդ քաղաքում: