News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասսին միջպաղեստինյան համաձայնության կնքման կապակցությամբ: Այն ստորագրվել է այսօր Կահիրեում ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների միջեւ:

Աբբասի հետ հեռախոսային զրույցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ասել է, որ իրեն հուսադրում են վերջին քայլերը, որոնք հնարավորություն են տալիս պաղեստինյան կառավարությանը իր լիազորությունները կատարել Գազայի հատվածում: Անտոնիո Գուտերեշը խոստացել է, որ ՄԱԿ-ը հետագայում էլ պատրաստ է աջակցել Պաղեստինի իշխանությանը եւ տարածաշրջանին առհասարակ:

Նա հատկապես ընդգծել է Գազայում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հրատապությունը, մասնավորապես էլեկտրամատակարարման եւ հատված մուտքի եւ ելքի խոչընդոտների վերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ