News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պետական միգրացիոն ծառայությունը հրաժարվում է ինձ լրացուցիչ պաշտպանություն տրամադրել Ուկրաինայում։ Այս մասին  Կիեւում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։

«Նրանք չեն արձագանքում։ Բոլոր ժամկետներն անցել են»,- ասել է Սահակաշվիլին։

 Նաեւ նա հիշեցրել է, որ պատրաստում է հայց՝ Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնելու համար։

 Հոկտեմբերի 3-ին Սահակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ հարցում է ներկայացրել, որպեսզի Սահակաշվիլիին Ուկրաինայում լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տրամադրեն՝ այսինքն քաղաքական ապաստան։ Հայտը ներկայացվել է սեպտեմբերի 11-ին, երբ Սահակաշվիլին Ուկրաինա է ժամանել։

 Նշենք, որ եթե Սահակաշվիլին Ուկրաինայում քաղաքական ապաստան ստանա, նրա արտահանձնումը Վրաստան անհնար կդառնա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ