News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանությունները պահանջում են, որ քրդական փեշմերգա զինված միավորումները 48 ժամ ընթացքում լքեն վիճելի նահանգ Քիրքուքը եւ տարածք ազատեն Իրաքի բանակի համար: Այս մասին հաղորդել է քրդական ուժերի հրամանատարության ներկայացուցիչը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Փեշմերգա զորքերն իրենց հերթին հեռացել են Բաշիր եւ Թազիե գյուղերից, բայց մարտավարական նկատառումներով ավելի ամուր դիրքեր են գրավել:

Նախօրեին Իրաքի Քուրդիստանի նախագահի խորհրդական Խեմին Խավրամին Twitter- ում գրել էր, որ «Շիա Խաշդ ալ Շաաբ աշխարհազորայինները Քիրքուքի հարավային թաղամասում Բաշիր եւ Թազիե գյուղերի մոտ ծանր սապառազինություն են տեղակայել եւ պատրաստվում են փեշմերգայի զորքերի վրա հարձակվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ