News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ տվյալներով՝ վերջին 50 տարիների ընթացքում բնական աղետների թիվն աշխարհում 3 անգամ ավելացել է: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագորղների հետ հանդիպմանն ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մեծանում է նաեւ դրանց աշխարհագրությունը: «Վերջին 20 տարիների ընթացքում բնության կատակլիզմների հետեւաքնով 1 մլն 350 հազար մարդ է մահացել: Իսկ տնտեսական վնասը 2,5 տրիլիոն դոլար է հաշվվում»,- ասել է նա:

Դրա պատճառը, ըստ բնապահպանի, անտրոպոգեն երեւույթներն են, որոնք կապված են մարդու անմիջական ազդեցության հետ: Դանիելյանի խոսքով՝ Երկիրը մարդու դեմ պայքարի է ելել:

 «Այն ազգերը, որոնք կկարողանան բնության հետ ներդաշնակ ապրել, կկարողանան ողջ մնալ, իսկ մնացածներն ուղղակի կանհետանան»,- ասել է բնապահպանը:

Նա նաեւ նշել է, որ այն կոնվենցիաները, որոնց միացել է պետությունը, Հայասատանում չեն հետեւում եւ ձեւական բնույթ են կրում՝ դրա հետ մեկտեղ նշելով, որ Հայաստանում կա 21 պոչամբար, որոնք միջազգային նորմերի կոպիտ խախտումներով են ստեղծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ