News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Երեւանի Սարյան պուրակում այսօր՝ հոկտեմբերի 14-ին,  «Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարության համատեքստում բացվել է ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» գեղանկարչական միջոցառումը: Ողջ օրվա ընթացքում Սարյան պուրակում ստեղծագործ երիտասարդները կնկարեն մեկ կտավ՝ նվիրված Երեւանի ծննդյան օրվան` իրենց բոլոր պատկերացումները մեկտեղելով մեկ կտավի վրա:

«Մեր քաղաքի ծննդյան օրը մեկ կտավ ենք նվիրում մայրաքաղաքին, սա երրորդ կտավն է արդեն: Մյուս տարի 4-րդ կտավը կնվիրենք Երեւանին, որը լինելու է ամենամեծը: Կտավի մեջ ընդգրկված են լինելու Երեւանի բոլոր կարեւոր հուշարձանները, շենքերը, եկեղեցիները: Այս կտավն, իհարկե,  շատ փոքր է, որպեսզի բոլոր շինությունները նկարենք վրան, բայց ամենակարեւորները կներառենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը:

Պատանիների ստեղծագործության կենտրոնի տնօրեն Նարե Արամյանն էլ նշեց, որ այսօրվա կտավը ցուցադրվելու է Երեւանի պատմության թանգարանում, իսկ ժամը 17:00-ին կտավն  արդեն պատրաստ կլինի եւ կտեղափոխվի թանգարան:

«Ողջ օրվա ընթացքում Սարյան պուրակում ստեղծագործ երիտասարդները կնկարեն մեկ կտավ՝ արտացոլելով մեր մայրաքաղաքի բազմերանգությունն ու երեւանյան իրականությունը»,-ասաց նա:

Ծրագրի շրջանակում գեղանկարչական ժանրը նախընտրողներն այստեղ եւս հագեցած ընտրություն կունենան, իսկ զուգահեռաբար ընթացող թեմատիկ հավաքածուներով համալրված ցուցահանդեսը ներկաների համար կբացահայտի երեւանյան գեղանկարչության լավագույն ավանդույթները:

Տպել
Ամենաշատ