News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շորթում կատարելու մեջ մեղադրվող anallitik.am կայքի տնօրե Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը գտնում է, որ մեղադրողն անհիմն է պահանջում իր պաշտպանյալին մեղավոր ճանաչել նաեւ ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ-ից շորթում կատարելու դրվագով:

Նրա խոսքով, ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ դրվագի հետ կապված, Անի Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նկարագրված չեն այն գործողությունները, որոնք կբնորոշեին շորթման հանցակազմի օբյեկտիվ կողմը: Այսինքն, Անի Հովհաննիսյանին մեղսարգված չէ արարք եւ որոշման մեջ նկարագրված չէ փաստական հանգամանք, որ Անի Հովհաննիսյանի կողմից ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ որեւէ աշխատակցի՝ պաշտոնյայի հետ որեւէ զրույց ունենալու, նրանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ այդ պահանջը պառնալիքով զուգորդված ներկայացնելու մասին: Այսինքն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ դրանում բացակայում է Անի Հովհաննիսյանի կողմից մեղսագրված արարքի օբյեկտիվ կողմի կատարումը, հետեւապես նրա գործողություններում բացակայում է շորթման հանցակազմը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Անի Հովհաննիսյանին հուլիսի 25-ին մեղավոր էր ճանաչել միայն Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու դիմաց գումար շորթելու մասով եւ դատապարտվել մեկ ու կես տարվա ազատազրկման եւ անմեղ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:

Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ