News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երևան 2799»-ի տոնական մթնոլորտը երեկոյան, ավանդույթի համաձայն, տեղափոխվել է համերգային հարթակներ:

Օրվա ընթացքում մարզական միջոցառումներով հագեցած Ազատության հրապարակում երեկոյան տարածվել է ռոքի վարակիչ տրամադրությունը: Այս տարի բեմահարթակում էին հայաստանյան հայտնի ու սիրված «Դոգմա», «Նեմռա» և «Միկա Աելիան» ռոք խմբերը:

«Սիրիր Երևանը» խորագիրը կրող ջազ համերգն այս տարի անցկացվել է ՇառլԱզնավուրի անվան հրապարակում: Երեկոյի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսի համար ելույթներ են ունեցել հայկական ջազի մի շարք ներկայացուցիչներ:

Համերգային ծրագիրը համախմբել է ոչ միայն ջազի սիրահարներին, այլև բազմաթիվ անցորդների, ովքեր չեն կարողացել անտարբեր անցնել ջազային դյութիչ ելևէջների կողքով:

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով հետաքրքիր անակնալ է մատուցվել նաև գրքասերներին: Այս տարի առաջին անգամ Միսաք Մանուշյանի անվան պուրակում Երևանի քաղաքապետարանը «Բուկինիստ» գրախանութի հետ միասին կազմակերպել է «Գրքի գիշեր» խորագրով միջոցառում:

Գրքասերների հետաքրքրությունն առաջացրած միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է նմանատիպ մշակութային իրադարձությունների անցկացումը մայրաքաղաքում:

Ավելի ուշ ներկաների դատին են ներկայացվել տարբեր ֆիլմեր, որոնց սյուժեների հիմքում գիրքն էր և ընթերցանությունը: Հատկանշական է, որ երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև գրքեր ձեռք բերել առավել մատչելի գներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ