News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիրակի առավոտյան Ղրղզստանում ընտրատեղամասեր են բացվել նախագահական ընտրություններ համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում 2375 ընտրատեղամաս է բացվել։ Նրանք կաշխատեն տեղական ժամանակով 08։00-ից մինչեւ 20։00-ն։ Արտասահմանում գտնվող քաղաքացիները կարող են քվեարկել դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում գտնվող 37 տեղամասերում։ ՌԴ-ում պետք է բացվի վեց տեղամաս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության իրավունք ունի 3․876․985 քաղաքացի, սակայն ընտրողների վերջնական ցանկում՝ 3․025․770 մարդ է գրանցված։ Քաղաքացիները կարող են քվեարկել ցանկացած տեղամասում․ երկիրը ներկայացնում է մեկ ընտրատարածք, քաղաքացիներին անհրաժեշտ է միայն իշխանություններին նախապես տեղեկացնել, որ պատրաստվում են քվեարկել ոչ իրենց տեղամասում։

Բարձրագույն պաշտոնի համար երկրում պայքարում է 11 թեկնածու։ ԿԸՀ-ն նախապես գրանցել էր 59 մարդու, սակայն հետագայում մի շարք թեկնածուներ հանվեցին պայքարից կամ իրենք հանեցին իրենց թեկնածությունը։ Երկրի ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Ըստ սահմանադրության՝ նա չի կարող նոր ժամկետի հավակնել։

Հարցումների համաձայն՝ հաղթանակի հիմնական մրցակիցները երկրի երկու նախկին վարչապետերն են՝ Սոորոնբայ Ժեերենբեկովը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդիմության ներկայացուցիչներից Օմուրբեկ Բաբանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ