News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի ընտրություններում ժամը 16։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 35,8 տոկոսը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընտրությունների հանրապետական շտաբի ղեկավար երկրի փոխվարչապետ Թոլքունբեկ Աբդիգուլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ղրղզստանի նոր նախագահի ընտրություններում պայքարում է 11 թեկնածու։ ԿԸՀ-ն նախապես գրանցել էր 59 մարդու, սակայն հետագայում մի շարք թեկնածուներ հանվեցին պայքարից կամ իրենք հանեցին իրենց թեկնածությունը։ Երկրի ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Ըստ սահմանադրության՝ նա չի կարող նոր ժամկետի հավակնել։

Հարցումների համաձայն՝ հաղթանակի հիմնական մրցակիցները երկրի երկու նախկին վարչապետերն են՝ Սոորոնբայ Ժեերենբեկովը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդիմության ներկայացուցիչներից Օմուրբեկ Բաբանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ