News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահի ընտրություններն ավարտվել են, տեղական ժամանակով ժամը 20-ին ընտրատեղամասերը փակվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրի ԿԸՀ տվյալներով, մասնակցությունը տեղամասերի փակվելուց երեք ժամ առաջ կազմում էր 40,12 տոկոս կամ 1 մլն 213 հազար 803 ընտրող։ Ակնկալվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն տեղամասերը փակվելուց մի քանի ժամ անց։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 3,025 մլն ընտրող։

Նախագահի պաշտոնին հավակնում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ