Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի 70 DD 101 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանն ու քարե պարսպին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: