News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը Ոսկեկոթ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 ՀՀ դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ.-ի հոկտեմբերի ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է  3.000.000 ՀՀ դրամ, որից որեւէ պետական տուրք չի վճարվել:

Դատավորի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ