News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հենց ԱՄՆ-ն է դրդել Փհենյանին ջրածնային ռումբ ստեղծել: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ խորհրդարանի փոխնախագահ Ան ԴոՆ Չխուն, հաղորդում էNewsru.com-ը:

«Փհենյանը չի քննարկի ջրածնային ռումբ ստեղծելու իր իրավունքը, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքը պահպանվում է»,-Միջխորհրդարանական միության 137-րդ ասամբլեայի նիստի ժամանակ ասել է ԿԺԴՀ խորհրդարանի փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները միտված են արտաքին առեւտրի դադարեցմանը եւ երկրին գոյատեւման եզրին կանգնեցնելու համար:

Ան Դոն Չխուն սա «պետական ահաբեկչություն» է անվանել:

«ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները ուղղված են ԿԺԴՀ-ի տնտեսության ամբողջական դադարեցմանը: Այս բանաձեւերը լիովին անօրինական են եւ հակասում են ՄԱԿ կանոնադրությանը եւ միջխորհրդարանական միության կանոնադրությանը», - ընդգծել է նա: «Հենց ԱՄՆ-ն է, որը դրդեց ԿԺԴՀ-ին ստեղծել ջրածնային ռումբ եւ բալիստիկ հրթիռներ», - նշել է նա:

Փոխնախագահը նաեւ ասել է, որ ԿԺԴՀ-ն շարունակելու է ընդլայնել իր միջուկային պոտենցիալը եւ չի քննարկելու միջուկային զենքի իր իրավունքը, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքը պահպանվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ