News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ քննարկելու երկու երկրների հարաբերությւոններում ծագած ճգնաժամը եւ վիզաների տրամադրման դադարեցման հարցը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է Պետդեպի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով վարչության ղեկավարի խորհրդական Ջոնաթան Քոենը։

Պետդեպի ներկայացուցիչները բանակցություններ են վարելու թուրքական պատվիրակության հետ։ Քոենը նշել է, թե վիզաների խնդրի լուծման հարցում վճռորոշ դեմքն ինքն չէ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը՝ հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալությունից հետո։ ԱՄՆ-ում թուրքական դեսպանատունը հայելային պատսխան էր տվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ