News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիրքուքում փեշմարգայի եւ Իրաքի բանակի միջեւ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա: Այա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ներկա պահին երկու կողմերի միայն ռազմական տեխնիկայի եւ բանակային միավորումների առաջխաղացումն է նկատվում:

«Ռազմական գորոծղություններ որոշ չափով առավոտյան են եղել: Չնայած դա ռազամական գործողություն անվանել էլ չի կարելի: Դա հետախուզական մարտ էր»,- ասել է նա՝ հավելելով, որ իրաքյան քրդերին աջակցելու մասին հայտարարել են Քիրքուքում բնակվող արաբները եւ շիա քրդերը:

Հարցին՝ արդյոք կողմերը ակտիվ կպայքարեն Քիրքուքի համար, փորձագետը նշել է, որ փեշմարգան չունի բավական ուժեր եւ միջոցներ Իրաքի ուժերին դիմակայելու համար, սակայն նրանք, ի տարբերություն իրաքցիների պատրաստ են կատաղի պայքարի մղել հանուն Քիրքուքի, քանի որ նման նավթային հարուստ շրջանի կորուստը Էրբիլի տնտեսությանը լուրջ հարված կհասցնի եւ հարցականի տակ կդնի քրդական պետության գոյությունը:

Նրա կարծիքով՝ Բաղդադը չի ցանկանում էսկալացիայի գնալ, այլ ցանկանում է մի փոքր վախեցնել Էրբիլին:

Հիշեցնենք, որ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը ուրբաթ ժամանել էր Սուլեյմանիա, որպեսզի քրդական իշխանություններին հանձնի Քիրքուքի շուրջ իրավիճակի կարգավորման մասին Բաղդադի վերջնագիրը:

Իր հերթին, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, հոկտեմբերի 16-ին ուժայիններին հանձնարարել էր Քիրքուք նահանգի ռազմական բազաներում եւ պետական օբյեկտներում անվտանգությոն ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ