News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարեւոր հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը: 

Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մի շարք մանրամասներ է պատմել. «Խոսակցությունն այն մասին էր, թե ինչպես ներդրումների եւ բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը եւ տնտեսական մրցակցությունը»:

Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչեւ առողջապահություն, կրթությունից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում. «Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով եւ թե տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»:

Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին, հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը.

«Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»:

Վաշինգտոնից Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Կալիֆոռնիայի նահանգային մարմինների հետ քննարվելու են Հայաստանի Հանրապետության եւ տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Կալիֆոռնիա նահանգի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հեռանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ