News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էլ-կառավարման գործիքների մշակումը արդարադատության ոլորտում, չնայած ոչ մեծ ֆինանսավորմանը՝ մոտավորապես 2 մլն եվրո, լավ օրինակ է հասարակ քաղաքացիների պահանջների բավարարման համատեքստում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  «Էլ-կառավարման գործիքների մշակում արդարադատության ոլորտում» ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով, այսպիսով,  հասարակ քաղաքացիները հնարավորություն կունենան տեսնելու եւ զգալու ԵՄ-ՀՀ համագործակցության արդյունքը։

Խոսելով e-apostile.am համակարգի մասին՝ Սվիտալսկին նշեց, որ այս հարթակի հիմնական հասցեատերը կլինեն արտասահմանում ապրող կամ գործարարությամբ զբաղվող քաղաքացիները։ Իսկ e-draft.am համակարգը կլինի նորարական տարբերակ  քաղաքացինների օրինաստեղծ ոլորտում ուղղակի ներգրավածության, իրենց ձայնը լսելի դարձնելու համար՝ առանց քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների միջնորդության։

ԵՄ պատվիրակության ղեկավարը իր ելույթի վերջում գոհունակություն հայտնեց, որ ծրագրի շնորհիվ Հայաստանում ներդրվում է աշխարհի լավագույն փորձն ու ժամանակակից կառավարումը, որի արդյունքում Հայաստանն առաջատար է դառնում մյուս երկրների՝ անգամ Եվրամիության երկրների նկատմամբ: Իսկ կոռուպցիոն եւ բյուրոկրատական ռիսկերի նվազեցման  ուղղությամբ այս հարթակները շատ կարեւոր են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ