News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Յուտայի նահանգի հյուսիսի հովիտներից մեկում գիտությանը նախկինում անհայտ անսովոր հնագույն էակի հետք են նկատել։ Բացահայտումը հրապարակվել է Journal of Paleontology ամսագրում։ Օրգանիզմն արտաքին տեսքից կակաչ է հիշեցնում կամ գինու գավաթ։ Դրանք ապրել են մոտ 500 մլն տարի առաջ, փոխանցում է Gazeta–ն։

Կենդանին ֆիլտրատորների դասին է պատկանում։ «Սա ֆիլտրատորի ամենահին նմուշն է, որը գտել են Հյուսիսային Ամերիկայում։ Այդ կենդանին ապրում էր փափուկ բնահողում։ Այն ունեցել է ցողուն, որով կպնում էր հողին, իսկ վերեւի հատվածը՝ բաժակը, միաժամանակ ե՛ւ մարսողական համակարգն էր ե՛ւ սնունդը կլանելու մեխանիզմը։ Կենդանին շատ պրիմիտիվ եւ տարօրինակ է եղել»,– ասում է բացահայտման հեղինակ Ջուլիան Քիմինգը։

Կենդանուն կոչել են Siphusauctum lloydguntheri։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ