News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին սեպտեմբերի 29-ին ամբաստանյալ Ներսես Պողոսյանին «արա»-ով դիմելու համար մեղադրող Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մասնավորապես հայտնել են. «ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ծառայողական ուսումնասիրության արդյունքներով մեղադրող Պետրոս Պետրոսյանի կողմից «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտում չի հայտնաբերվել, որը հիմք կհանդիսանար նրա նկատմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն կարգապահական վարույթ հարուցելու և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, երբ քննարկվում էր Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը, մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ գործի քննության ընթացքում առկա են եղել և պահպանվել են ամբաստանյալի կողմից գործի քննությունից թաքնվելու հիմքեր, նաև գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո Ներսես Պողոսյանը դիմեց Պետրոս Պետրոսյանին. «Պարոն գլխավոր դատախազին կփոխանցեք, որ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում եւ այս անգամ իր կուտը չեմ ուտի, հենց այդպես էլ Արթուրին կփոխանցեք, պարոն մեղադրող դատախազ»:

Մեղադրողն ամբողջ ընթացքում լուռ լսում էր Ներսես Պողոսյանի հայտարարությունը, սակայն հունից դուրս եկավ, երբ ամբաստանյալն Արթուր Դավթյանին դիմեց «Արթուրիկ»-ով:

«Արա, բան ունես ասելու, կանգնի ասա»,- դիմեց ամբաստանյալին մեղադրողը:

Տպել
Ամենաշատ