News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը թեեւ հրաժարվեց մասնակցել նոյեմբերին սպասվող 65 համայնքից որեւէ մեկի ընտրություններին, սակայն դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը շարունակում է պնդել, թե իրենց համար մեծ կարեւորւթյուն ունեն ՏԻՄ  ընտրությունները:   NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե տարածքային կառույցներում կառուցվածքային փոփոխությունները սկսել  են:

«Մենք տեսնելով ժողովրդի ապատիան, կոռուպցիայի  համատարած մեխանիզմները վարչական լծակների կիրառման մեխանիզմները, որոնք ավելի ցայտուն են տարածքներում, ակնհայտ է, որ մեր մարտավարությունը վերանայելու կարիք կա: Կան մարդիկ, որ ցանկություն ունեն մեր կողմից առաջադրվելու, բայց մեսիջներ են ստանում, որ նման քայլի չդիմեն»:

Հարցին՝ մի՞թե 65 համայնքից որեւէ մեկում չգտնվեց թեկնածու երեք կուսակցության դաշինքում, պատգամավորը պատասխանեց. «Հարցը հարմար թեկնածուն չէր, այլ հաղթող թեկնածուն,  որ մարդիկ պաշտպանություն ունենան այն իրողություններից, որ առկա են»: 

Մեր հիշեցմանը, թե մեղադրանքները, որ երեք ուժի միավորումը արհեստական է եւ գաղափարական հիմք չունի, արդյոք չի հաստատվում ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու դիրքորոշմամբ, երբ դաշինքը չունի մրցունակ գաղափարակիցներ Երեւանից դուրս, Թանդիլյանը պատասխանեց.  «ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը մեր գաղափարական հենքերից մեկն է, ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը անհրաժեշտություն է եւ հենց լուրջ վերաբերվելու պատճառով է, որ որոշել ենք չմասնակցել:

Սա մեր միասնական վերլուծությունն ու դիրքորոշումն է: Այսօրվա օրը ցույց է տալիս, որ երեք ուժերը գաղափարական միավորում է, հակառակ դեպքում  չէին գնա առաջ այն օրակարգով, ինչը նախանշված է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ