News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոնոլուլուից դատավոր Դերրիք Ուոթսոնը որոշում է ընդունել ընդդեմ հրամանի, որը ԱՄՆ մուտքը սահմանափակում է 6 երկրների քաղաքացիների համար, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Շրջանային դատավորի այսօրվա խորապես վնասակար որոշումը խափանում է ԱՄՆ նախագահի ջանքերը ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման եւ Միացյալ Նահանգներ մուտք գործելիս անվտանգության նվազագույն ստանդարտների պահպանման համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ մուտք գործող Չադի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին վերաբերող հրամանի դեմ դատավոր Ուոթսոնի որոշումից կարճ ժամանակ անց:

Դատավոր Ուոթսոնն իր հերթին հայտարարել է, որ նոր հրամանը «տառապում է նույն հիվանդություններով, ինչ նախորդը. այն չի պարունակում համոզիչ վկայություններ, որ նշված 6 երկրներից ավելի քան 150 մլն քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգների համար կործանարար կլինի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ