News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը իր կարողության մեծ մասը (18 մլրդ դոլար) փոխանցել է Open Society Foundations կազմակերպությանը, հայտնում է The Wall Street Journal–ը՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին։

Այդքան խոշոր գումարը ֆոնդը դարձնում է աշխարհում ամենամեծ նմանատիպ կազմակերպությունը։ Այն ԱՄՆ–ում Բիլ եւ Մելինդա Գեյթսի ֆոնդից հետո մեծությամբ երկրորդն է։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Սորոսը չի պատրաստվում օգտագործել այդ միջոցները ներդրումների կամ ֆոնդային շուկայում սպեկուլյացիաների համար։ Դրա համար նա իր Soros Fund–ում պահվող առանձին միջոցներն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ