News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երեւան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերին այսօր ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, առանձնազրույց ունեցել, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջեւ։ Հուշագրերն ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։

«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաեւ՝ համատեղ կարեւորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը եւ համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսեւորումներից մեկը։

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ