News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոյեմբերին Ժնեւի Sotheby's աճուրդում կներկայացվի աշխարհում ամենամեծ վարդագույն ադամանդը, որի արժեքը 20-30 մլն դոլար է գնահատվում: Raj Pink կոչվող վարդագույն ադամանդը կշռում է 37.30 կարատ:

Նոյեմբերի 15-ին Ժնեւի Sotheby's աճուրդային տունն այն վաճառքի կհանի, իսկ դրա վերջնական արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների: Ադամանդը հայտնաբերվել է 2015 թվականին Հարավային Աֆրիկայում: Սեփականատերը, որը չէր ցանկացել ասել իր անունը, այն վաճառել էր անմշակ վիճակում։ Դրանից հետո ադամանդի արտաքին տեսքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Raj Pink-ի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում, որտեղ այն ցուցադրել են թանգարանում։ Այն նաեւ առաջիկայում ցուցադրելու են Նյու Յորքում։ Sotheby's-ի մասնագետներն ակնկալում են գերազանցել Graff Pink ադամանդի ռեկորդը, որը 2010-ին վաճառվեց 46 մլն դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ