News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բահրեյնի ներքին գործերի նախարարն Իրանին մեղադրել է 160 բահրեյնցիների ապաստան տալու համար, որոնք դատապարտվել էին ահաբեկչության համար եւ զրկվել քաղաքացիությունից, հայտնում է Աշարք Ալ Աուսաթ պարբերականը:

Նրա խոսքով՝ 160 «փախստականները» քաղաքացիությունից զրկվել էին ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար, որոնք ուղղված էին Բահրեյնի ոստիկանության եւ անվտանգության ուժերի դեմ: Նա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել է այս խմբին պատրաստելու համար, որը մեղավոր է ճանաչվել հարձակումների մեջ, որոնց հետեւանքով զոհվել է անվտանգության 25 աշխատակից եւ վիրավորվել 3 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ