News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուղաբեն լիբանանցի գործարարի դեմ հայց է ներկայացրել, քանի որ նա 1,35 մլն դոլար արժողությամբ ադամանդե մատանին, որը նա հոբելյանի կապակցությամբ էր պատվիրել, չի առաքել: Այս մասին հաղորդում է AFP-ն:

Նշվում է, որ 2015-ին ամենատարեց՝ 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուղաբեի կինը 100 կարատանոց ադամանդով մատանի է պատվիրել: Սակայն լիբանանցի Ջամալ Ջոզեֆ Ահմեդը այդպես էլ նրան չի առաքել մատանին՝ դրա փոխարեն փորձելով 30 հազար դոլարանոց մատանի նրան վաճառել: Գրեյսը փոխհատուցում է պահանջել, սակայն Ջամալը միայն 120 հազար դոլար է կարողացել վճարել:

Գործարարն էլ հայտնել է, որ Գրեյսը ցանկանում է իրենից ունեցվածքն ու բիզնեսը խլել, բացի այդ պարբերաբար սպառնում է իրեն:

Գրեյսը, որը հավակնում է իր ամուսնու պաշտոնին, հերքում է այդ մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ