News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։ Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն եւ երկկողմանի համագործակցությունը խորացնելու եւ դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝  կողմերի լիակատար փոխըմբռնման եւ շահագրգռվածության արտահայտություն։

Համոզված ենք, որ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու  հնարավորությունը կնպաստի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների պահպանման նկատմամբ հանրային հետաքրքրության աճին եւ համոզիչ պատասխան կհանդիսանա այդ գործընկերության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների ընդդիմադիրների կողմից ներկայացվող շահարկումներին։

Ողջունում ենք Համաձայնագրում քաղաքացիական  հասարակության դերի արժեւորումը, որի նպատակով պետք է ստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ՝ կազմված քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից ու հարթակներից, այդ թվում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրների եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք առավել հետեւողական եւ պատասխանատու մոտեցում դրսեւորել Եվրամիության հետ համագործակցության օրակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության առավել ակտիվացման եւ որոշումների կայացմանը քաղհասարակության իրական ներգրավվածության ապահովման  նկատմամբ։

Եվրամիության ինստիտուտների ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վրա՝ Համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների անվերապահ կիրառման, հասարակության հետ պաշտոնական կառույցների բաց եւ թափանցիկ աշխատանքի ապահովման համար։

Իր կողմից ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է նպաստել զարգացման առաջնահերթությունների մշակման եւ երկրի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման պարտավորությունների կատարման մշտադիտարկման գործին՝ ձգտելով  Համաձայնագրի իրականացման ուղղությամբ քաղաքացիների ըմբռնմանն ու լայն աջակցությանը եւ համատեղ խնդիրների լուծման գործում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ