News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան մտադիր է հետեւել Մուհամմադ մարգարեի ուսմունքի մեկնաբանություններին, որպեսզի դրանք չգործածվեն բռնությունն ու ահաբեկչությունն արդարացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի մշակույթի ու տեղեկատվության նախարարությունը։

Ըստ թագավոր Սալմանի հրամանագրի՝ ստեղծվելու է հատուկ մարմին «հադիսների» գործածման մանրակրկիտ ուսումնասիրության համար՝ մարգարեի ասածների, գործողությունների կամ սովորությունների մասին զրույցներ, որոնք քարոզիչներն ու իրավաբաններն օգտագործում են որպես հիմք։

Նախարարությունը հայտնել է, որ այդ մարմնի նպատակն է լինելու «վերացնել կեղծ ու ծայրահեղական տեքստերը, նաեւ ցանկացած այլ տեքստեր, որոնք հակասում են իսլամի ուսմունքին ու արդարացնում հանցագործությունների, սպանությունների ու ահաբեկչական գործողությունների իրականացումը»։ Ըստ հրամանագրի՝ այդ մարմինը տեղակայված է լինելու Մեդինայում ու վերահսկվելու է ամբողջ աշխարհի իսլամական գիտնականների խորհրդի կողմից։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ