News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանն այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Ազգային ժողովում մանարամասնել է, թե ինչու է վերջին շրջանում բենզինի շուկայում գնաճ արձանագրվել։

Նրա խոսքով՝ բենզինը սեպտեմբեր ամսվա ընթացքում թանկացել է շուրջ 20 դրամով։

«Բենզինի ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում բենզինի գները 20 դրամով բարձրացել են, ընդհանուր առմամբ՝ 5–6 տոկոսով։ Այս տարի 90 հազար տոննա բենզին է ներկրել երեք ընկերություն՝ «Ֆլեշ», «ՍԻ ՓԻ ԷՍ» եւ «Մաքս պետրոլ»։ Այս ընկերությունները բենզին են ներկրում Ռուսաստանից, Բուլղարիայից եւ Թուրքմենստանից։ Շուկայի կեսը «ՍԻ ՓԻ ԷՍ» ընկերությանն է։ Երեք ընկերությունների ձեռքբերման փաստաթղթերը ստուգել ենք եւ պարզել, որ շուրջ 5–6 տոկոսով բարձրացել են բենզինի ձեռքբերման գները։ Ռուսաստանի գները եւս այս ժամանահատվածում բարձրացել են»,–մանրամասնել է արտակ Շաբոյանը։

Նա նշել է, որ գնաճ է նկատվել նաեւ Վրաստանում, որտեղ 1լ բենզինը 404 դրամ է, իսկ Հայաստանում՝ 420։ Շաբոյանը հայտարարել է, որ այս շուկայում դեռ կենտրոնացվածության աստիճանը բարձր է։

Տպել
Ամենաշատ