News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ ԱԽ 2371 եւ 2375 բանաձեւերի համաձայն՝ Շվեյցարիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացրել է, նշված է Շվեյցարիայի դաշնային խորհրդի (կառավարության) կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպիսով, Շվեյցարիան պաշտոնապես միացել է օգոստոսի 5-ին եւ սեպտեմբերի 11-ին ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման եւ միջուկային փորձարկումների համար:

Մասնավորապես՝ արգելվում է Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տալ: Բացառություն են կազմում միայն մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 11-ը տրամադրված թույլտվությունները: Արգելվում է նաեւ Հյուսիսային Կորեայի  հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել: Նման գործող ընկերությունները պետք է լուծարվեն մինչեւ 2018-ի հունվարի 9-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ