News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Mitsubishi Motors ընկերությունը սեփական զարգացման նոր ծրագիր է ներկայացրել, որը կոչվում է Drive for Growth: Այն նախատեսված է 3 տարվա համար: Ըստ փաստաթղթի՝ այդ ժամանակահատվածում ճապոնական ավտոարտադրողը 11 նորույթ կներկայացնի, որոնցից վեցը միանգամայն նոր մոդելներ կլինեն, փոխանցում է Motor-ը: 

Mitsubishi Motors-ից նշել են, որ զարգացման ծրագիրն առաջին հերթին կվերաբերի ամենագնացներին եւ փիքափներին: Ընկերությունից հավելել են, որ արդեն 11 նորույթի ցանկի մեջ են ընդգրկված Eclipse Cross քրոսովերը, ինչպես նաեւ Xpander «քրոսովենը», որը օգոստոսի կեսին ներկայացվել է Ինդոնեզիայում:

Drive for Growth ծրագրով նաեւ նախատեսված է հետազոտությունների եւ մշակումների համար ծախսերի 50-տոկոսանոց ավելացում՝ մինչեւ 133 մլրդ իեն (1,1 մլրդ դոլար): Ծրագրի արդյունքներով՝ Mitsubishi Motors-ում ցանկանում են հասնել 6 տոկոս շահույթի: 2016 թվականին այս ցուցանիշը կազմել է 0,3 տոկոս:

Ավելի վաղ իր զարգացման ծրագիրն է հրապարակել նաեւ Renault ընկերությունը: Այն կոչվել է Drive the Future: Նախատեսում է առաջիկա 6 տարիներին թողարկել 21 նոր մոդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ