News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:

Այսպես՝ ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Կարելի է փաստել, որ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

Ընդ որում,  2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ եւ 142-րդ հոդվածներով), ինչը պահանջում է երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացնել առավել արդյունավետ միջոցներ՝ իրազեկելով երեխաներին եւ նրանց ծնողներին կամ երեխայի խնամքով կամ դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց՝ դեպքերի կանխմանը եւ բացահայտմանը նպաստող գործողությունների եւ հնարավոր մեթոդների մասին: Իսկ հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են, անհրաժեշտ է այդ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպել հատուկ կանխարգելիչ եւ բացատրական դասընթացներ: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով կարճված քրեական գործերի թվի նվազումը վկայում է, որ քննիչներն առավել հանգամանորեն են սկսել իրականացնել այդ գործերի քննությունը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:

2015թ.-ին սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 95 անձ՝ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 82-ն ազգությամբ հայ, 11-ը՝ եզդի, իսկ 2-ը՝ պարսիկ, իսկ 2016թ.-ին որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 113 անձ՝ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ, 99-ը՝ ազգությամբ հայ, 12-ը՝ եզդի, 1-ը՝ ռուս, 1-ը՝ մոլդովացի:

2016թ.-ին 157 քրեական գործով տուժող է ճանաչվել 162 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 151-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 147-ն ազգությամբ հայ էին, 14-ը՝ եզդի, 1-ը՝ մոլդովացի: Տուժողներից 160-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության, իսկ 1-ը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի: 2015 թ.-ին 131 քրեական գործերով տուժող է ճանաչվել է 142 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 131-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 131-ն ազգությամբ հայ էին, 10-ը՝ եզդի, իսկ 1-ը` մարի: Տուժողներից 141-ը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Այսինքն՝ տուժողների մեծամասնությունը կանայք են (ընդհանուր տուժողների 92.7%), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ (ընդհանուր տուժողների 99%):

2016թ.-ի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015թ.-ին` 4-ից 62: Սակայն տուժողների մեծամասնությունը 15 տարեկան էին (ընդհանուր տուժողների 30%), իսկ 14-16 տարեկան տուժող երեխաները կազմում էին ընդհանուր տուժողների գրեթե կեսը (ընդհանուր տուժողների 48%):

Ամփոփման արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ տուժողների իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ