News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան չի բացառում ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը, սակայն հիմա այս հարցը հրատապ չի համարում: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնին:

Ի պատասխան հարցին՝ Ֆինլանդիան պատրա՞ստ է ՆԱՏՕ մտնել, եթե Շվեդիան, որի հետ երիրը ռազմական համագործակցություն ունի, այս ճանապարհով գնա, Սոյնին ընդգծել է, որ այս երկրներից ոչ մեկը չի քննարկում Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր անդամակցությունը: Դրա հետ մեկտեղ, նա չի բացառել ապագայում նման հնարավորությունը: «Ցանկացած երկիր պետք է նման հնարավորություն ունենա (ՆԱՏՕ մտնելու), ուստի մեզ համար կարեւոր է նաեւ բաց դռների քաղաքականությունը: Սակայն Ֆինլանդիայի ներկայիս կառավարության դիրքորոշման համաձան՝ մենք դա հրատապ չենք համարում»,- ասել է ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ