News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ դրանից բխող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների եւ այլ անձանց մասնակցությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն ներկայացվել եւ քննարկվել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում:

Մասնագիտական քննարկումների արդյունքում առանձնացվել են նախագծի վերաբերյալ ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել նախագծերի փաթեթի լրամշակման ընթացքում:

Մասնավորապես՝ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել է կամավոր աշխատանքների հետ կապված ծախսերի փոխհատուցումները՝ եկամտային հարկով հարկելու խնդիրը: Այս խնդրի օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով նախագծերի փաթեթում ներառվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ առաջարկվել է կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները լրացնել նվազեցվող եկամուտների ցանկում: Ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծում, որպես կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի բնագավառ, նախատեսվել են նաեւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառները:

Նախագծերի փաթեթից հանվել են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ արխիվացման հետ կապված կարգավորումները՝ կամավորական գործունեության համար լրացուցիչ վարչական բեռը թեթեւացնելու նպատակով:

Նախագծի լրամշակման ընթացքում ընդունվել եւ հաշվի են առնվել նաեւ այլ առաջարկություններ, իսկ որոշ առաջարկություններ դեռեւս գտնվում են քննարկման փուլում:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ