News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավանի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով երակները. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են լոգասենյակի դուռը. ներսում է եղել՝ 1963 թ. ծնված Ա. Գ.-ը, վերջինիս փրկարարները ուղեկցել են հյուրասենյակ:

Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, Ա. Գ.-ը հրաժարվել է հոսպիտալացումից:

Տպել
Ամենաշատ