News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիան դրական եզրակացություն է տվել «Թուրքական հոսք» նախագծի, մասնավորապես, շինարարության վերջին հատվածի համար: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին: Նշվում է, որ թուրքական կողմը հաղորդել է «Գազպրոմին» շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության հաշվետվության՝ դրական եզրակացության մասին:

Ռուսական կողմը Թուրքիայի կառավարությանն առաջարկում է նոյեմբերին ստորագրել «Թուրքական հոսքի» ցամաքային տարանցիկ հատվածին վերաբերող արձանագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով միջկառավարական հանձնաժողովի արձանագրության նախագծին:

«Թուքական հոսքը» գազատար է, որը Սեւ ծովի հատակով անցնելու է Թուրքիայի արեւմտյան հատված: «Գազպրոմը» մտադիր է դրանով վառելիք տեղափոխել հարավարեւելյան երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ