News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մադագասկարում ժանտախտի բռնկման հետեւանքով 107 մարդ է մահացել, հնարավոր է՝ ավելի քան 1150-ն էլ վարակակիր է, փոխանցում է DW-ն: Լաբորատոր թեստերի տվյալներով վարակման 300 դեպք պաշտոնապես հաստատվել է:

Աֆրիկայի երկրներում՝ Կոնգոյում, Տանզանիայում, Մադագասկարում, այտուցային ժանտախտի դեպքեր են գրանցվում գրեթե ամեն տարի:

Այս տարի, սակայն, այն «ավելի վտանգավոր է», պարզաբանել են Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միությունների միջազգային ֆեդերացիայից: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ վարակման դեպքերը ավելի վաղ փուլում են գրանցվել, քան փորձագետները կանխատեսել էին: Դրանից բացի, բժիշկները նշում են, որ այս դեպքում մեծ մասամբ խոսքը ժանտախտի թոքային ձեւի մասին է, որով վարակվում են օդակաթիլային ճանապարհով: Այն մարդուց մարդուն է փոխանցվում, եւ բժշկական օգնություն չստանալու դեպքում 24 ժամում մահվան է հանգեցնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ