News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը կատալոնացիներին կոչ է արել ենթարկվել Մադրիդից ուղիղ կառավարմանը եւ անտեսել շրջանային ղեկավարության հրամանները, որն իշխանությունից հեռացվել է, փոխանում է AP-ն:

Կոչը հետեւել է Մադրիդի իշխանությունների աննախադեպ քայլին, որով Կատալոնիայի կառավարությունը հեռացվել է:

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորսադելը հայտարարել է, որ չի ընդունում Մադրիդի որոշումը եւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել է հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը հանդես է եկել Մադրիդին ենթարկվելու կոչով. «Մենք պատրաստվում ենք իշխանություններ ստեղծել, որոնք կկառավարեն Կատալոնիայի առօրյա գործերը Կատալոնիայի օրենքների եւ նորմերի համաձայն… Ես հույս ունեմ, որ բոլորը կանտեսեն (ներկայիս ղեկավարության) ցանկացած ցուցում, քանի որ այն ոչ մի իրավաբանական իրավազորություն չունի»:

Ռախոյի ծրագիրը դեռեւս պետք է արժանանա Սենատի հավանությանը, որի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս աջակցությունն ստանալուն պես Մադրիդը կկարողանա լիովին վերահսկել Կատալոնիայի ֆինանսները, ոստիկանությանը եւ զանգվածային լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ