News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի ընդդիմությունը Մասուդ Բարզանիին կոչ է արել հրաժարական տալ: Ընդդիմադիր գլխավոր կուսակցություն «Ղորանը» կամ «Վերափոխումների շարժումը» կարծում է, որ Բարզանին պետք է հրաժարական տա Իրաքի Քուրդիստանի ղեկավարի պաշտոնից, եւ կոչ է անում «ազգային փրկության» կառավարություն ստեղծել, փոխանցում է Reuters-ը:

Կուսակցությունը Բարզանիին մեղադրել է «աղետի» համար, որում քրդերը հայտնվել են Քիրքուքը կորցնելուց հետո, որը Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված Բաղդադի եւ Էրբիլի դիմակայությունից հետո հոկտեմբերի 16-ին գրավել է Իրաքի զորքը:

«Քուրդիստանի նախագահականը պետք է լուծարվի, եւ ներկայիս վիճակի հաղթահարման համար պետք է ստեղծվի ազգային փրկության կառավարություն»,- նշված է քրդական Սուլեյմանիա քաղաքում կուսակցության ղեկավարության հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ:

«Ղորանն» աջակցում է քրդերի ինքնորոշման իրավունքին, սակայն կարծում է, որ անկախության հանրաքվեի ժամանակն անհաջող էր ընտրված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ