News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախում խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ չէր կարող լինել, ընտրված նախագահական մոդելը ճիշտ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում եւ Արցախում Սահմանադրական բարեփոխումների թեմայով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական համակարգն արդարացված է, մինչդեռ Արցախի դեպքում այն կարող էր խոցելի լինել:

«Խորհրդարանական համակարգն արդյունավետ է, նման երկրներն ավելի ժողովրդավարական են, բայց այս համակարգն ունի թերություններ, օրինակ՝ երկրում կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ունենալ, հակառակ դեպքում՝ երկրում կարող է քաղաքական ճգնաժամ սկսվել: Հենց այս պատճառով Հայաստանի դեպքում ամրագրեցինք այնպիսի ընտրական համակարգ, որն ապահովում է կայուն մեծամասնություն: Արցախի դեպքում կայուն մեծամասնություն ապահովելն անհնար է, քանի որ 8 պատգամավորով հնարավոր կլիներ վարչապետ փոխել, սա երկրում կայունություն չէր կարող ապահովել»,- ասաց պատգամավորը:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Արցախում ընտրված կառավարման համակարգն ամենաճիշտն է: Իհարկե, ըստ պատգամավորի, կարելի էր ընտրել հեշտ տարբերակ` Հայաստանում ընդունված Սահմանադրական բարեփոխումները նույնությամբ կրկնել Արցախում, բայց արցախցիներն ընտրել են բարդ տարբերակը. «Ընտրվել է Արցախին համապատասխան կառավարման համակարգ, այն կարելի է անվանել խառը կառավարման համակարգ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ