News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի բանտարկությանը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան, հայտնում է Antena 3 հեռուստաալիքը:

Գլխավոր դատախազը նշել է, որ դեռեւս չի ցանկանում հարցն այսպես դնել: Սակայն, ինչպես պարզաբանել է, այնպիսի «տրանսցենդենտ քայլը, ինչպիսին միակողմանի կարգով անկախության հռչակումն է», կարող է Պուչդեմոնի համար բանտով շրջվել: Մասան նշել է, որ «երբ հռչակումը տեղի ունենա», համապատասխան միջոցներ կձեռնարկեն:

Ավելի վաղ Europa Press գործակալությունը հաստատել է, որ դատախազությունը Պուչդեմոնի դեմ հայց է պատրաստել այն դեպքում, եթե նա հայտարարի Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու մասին: Նրան կարող են խռովության մեջ մեղադրել: Իսպանական օրենսդրության համաձայն՝ այս հանցագործության համար ինքնավարության ղեկավարին կարող է սպառնալ մինչեւ 30 տարվա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ