Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, շարունակում է մնալ առողջական վատ վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները դեռ հայտնի չեն եւ այս պահի դրությամբ քրեական գործին վերաբերող տեղեկություններ չի ցանկանում հաղորդել:
Արդյոք Ռուզաննա Մկրտչյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Նաիրա Պետրոսյանը չպատասխանեց՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին:
Ռուզաննա Մկրտչյանը որոշ ժամանակ գտնվում էր «Նուբարաշենի» հոգեբուժարանում, որտեղից նա տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ:
Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: