News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody's, Standard, Poor's եւ Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների եւ 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:

«Այս մրցանակը միջազգային փորձագետների կողմից մեր աշխատանքի ամենամեծ գնահատականներից է, ինչը նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այն հանգամանքը, որ Արդշինբանկը արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսին միաժամանակ պատվաբեր է եւ պարտավորեցնող», - նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Չնայած տարբեր տարածաշրջաններում եւ ամբողջ աշխարհում ֆինանսական կանոնների ներդաշնակությանն ուղղված ջանքերին, յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է իր օրենքներով, ռիսկերով եւ ռեսուրսներով: Նրանք, ովքեր կարողանում են տալ անհատական լուծումներ եւ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտապես գերազանցում են իրենց մրցակիցներին», - նշեց Global Finance-ի հրատարակիչ եւ խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ